Բաժիններ՝

Եթովպիայում բողոքի ակցիայի ժամանակ հրմշտոցից 52 մարդ է մահացել

Եթովպիայի Օրոմիա շրջանում կրոնական փառատոնի ժամանակ՝ հակակառավարական բողոքի ակցիայի ընթացքում, հրմշտոցի հետևանքով մահացել է 52 մարդ, ավելի քան 50-ը տուժել է, հայտնում է ВВС-ն։

Մարդիկ խուճապի մեջ են ընկել ոստիկանների գործողությունների հետևանքով, որը կիրառել է արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ ցուցարարների նկատմամբ։

Որոշ ԶԼՄ-ներ հայտնում են, որ ոստիկանությունը նման կերպ է արձագանքել այն բանից հետո, երբ ցուցարարները սկսել են քարեր և շշեր նետել, մի շարք պարբերականներ էլ գրում են, թե ցույցը կրել է ամբողջությամբ խաղաղ բնույթ։

Երկրի վարչապետը հայտնել է, որ հրմշտոցի պատճառը ցուցարարներն են եղել։ Վերջինիս խոսքով՝ «չար ուժերն» են եղել մարդկանց մահվան պատճառը։

https://www.youtube.com/watch?v=OLiD2L0Np-U

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս