Բաժիններ՝

Հռոմի պապը կոչ է արել հարգել միասեռականներին և տրանսեքսուալներին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ հարկավոր է հարգանք ցուցաբերել միասեռականների ու տրանսեքսուալների նկատմամբ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Եթե միասեռականը կանգնի Քրիստոսի առաջ, նա չի հեռացնի նրան հետևյալ խոսքերով.

«Հեռացի՛ր, քանի որ միասեռական ես»»,- հայտարարել է Ֆրանցիսկոսը՝ պատմելով, որ լինելով հոգևորական, եպիսկոպոս և Հռոմի պապ, ծառայել է մարդկանց, որոնց դուր են եկել իրենց սեռի մարդիկ այնպես, ինչպես սովորական մարդկանց։

Կաթոլիկ եկեղեցու ղեկավարը, սակայն, քննադատել է գենդերային տեսությունը, որը ենթադրում է, որ մարդիկ կարող են իրենց դասել այս կամ այն սեռին կամ երկուսին միաժամանակ կամ ընդհանրապես հրաժարվել բնորոշումներից։

Նա այդ երևույթը անվանել է հակաբնական և հայտարարել է, որ դպրոցներում նման տեսությունները չպետք է լուսաբանել։

«Մի բան է, երբ մենք խոսում ենք մարդու մասին, որն ունի հակումներ կամ ընտրություն։ Մարդը կարող է անգամ փոխել սեռը։ Բոլորովին այլ բան է նման բաներ դասավանդել դպրոցներում՝ աշխարհայացքը փոխելու նպատակով»,- ասել է Հռոմի պապը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս