Բաժիններ՝

Հռոմի պապը խորհուրդ է տվել ամերիկացիներին աղոթել նախագահ ընտրելուց առաջ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խորհուրդ է տվել ամերիկացիներին, որոնք չեն կարողանում կողմնորոշվել, թե որ կուսակցության թեկնածուին տան իրենց ձայնը, հայտնում է Reuters-ը։

Նրա կարծիքով՝ տատանվողները պետք է լավ կշռադատեն հարցն ու աղոթեն կարևոր որոշումից առաջ։

«Քաղաքական ընտրարշավների ժամանակ ես միշտ լռում եմ։ Մարդիկ անկախ են։ Ես միայն խորհուրդ կտայի ուսումնասիրել հարցը, աղոթել և ընտրել խղճով»,- բացատրել է Հռոմի պապը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ը դարձել է չափազանց քաղաքականացված երկիր, որը կորցրել է քաղաքականության մշակույթը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս