Արթիկի քաղաքապետ է ընտրվել Մխիթար Վարագյանը

Շիրակի մարզի Արթիկ քաղաքում համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթել է Մխիթար Վարագյանը` ստանալով 4 հազար 143 ընտրողի քվե: Նա ՀՀԿ անդամ է, սակայն ընտրություններին մասնակցում էր ինքնաառաջադրմամբ: Ըստ ԿԸՀ-ի՝ մյուս թեկնածուն` Մուշեղ Պետոյանը, ստացել է 3 հազար 989 կողմ ձայն: Նա անկուսակցական է, սակայն առաջադրվել էր ՀՀԿ-ի կողմից: Արթիկում ընտրողների ընդհանուր թիվը 15 հազար 343 էր, գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների` 8 հազար 493, անվավեր քվեաթերթիկների թիվը`322:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31