Բաժիններ՝

Լեհաստանում անցկացվում է զանգվածային ցույց ընդդեմ աբորտների արգելքի

Տասնյակ հազարավոր կանայք են միացել Լեհաստանում զանգվածային գործադուլին, հայտնում է TASS-ը։

Այդ ակցիայի շրջանակներում դրա մասնակիցները տարբեր պատրվակներով հրաժարվել են դուրս գալ աշխատանքի և իրենց աղջիկներին ուղարկել դպրոցներ, որպեսզի այդկերպ իրենց բողոքը հայտնեն հանրապետությունում աբորտների լիակատար արգելքի դեմ պլաններին։

Պլանների համաձայն՝ պաշտոնական գործադուլը պետք է տևի մինչև երեկո։
Ակցիայի շրջանակներում Լեհաստանի տարբեր քաղաքներում օրվա ընթացքում կանցկացվեն պիկետներ, երթեր, համերգներ, հանդիպումներ, բանավեճեր, թրեյնինգներ, որոնց մասնակիցները կրելու են բացառապես սև հագուստներ։

Բազմաթիվ տղամարդիկ ցանկություն են հայտնել աջակցել իրենց կանանց։ Ցուցարարներին աջակցում են նաև որոշ գործատուներ՝ փակվում են սրճարաններ, ռեստորաններ, խանութներ։

Երկրի խորհրդարանի կին պատգամավորները ևս հրաժարվել են աշխատանքի գնալ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերին Լեհաստանի խորհրդարանում կայացել է աբորտներին վերաբերող օրինագծի քննարկում։ Առաջարկվում է ամբողջությամբ արգելել աբորտները հանրապետությունում։

Դեռևս Լեհաստանում գործում է օրենքը, որը արգելում է աբորտը՝ առանց բժշկական հիմնավորման։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31