«Ես երբեք մեղքեր չեմ ունենում». Գալուստ Սահակյան

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը  հայտարարեց, որ, եթե ԱԺ  նախագահ Գալուստ Սահակյանը չի կարողանում իր պարտականությունները կատարել, պետք է հրաժարական տա։

«Չե՞ք կարողանում դա անել, թե՞ ունեք հատուկ ցուցում, երբ պատգամավորների ներկայացրած նախագծերը շրջանառության մեջ չեք դնում»,- դիմելով ԱԺ նախագահին՝ ասաց Զ. Փոստանջյանը։

Ի պատասխան՝ Գ. Սահակյանն ասաց, որ  Զ. Փոստանջյանի ասածն իրեն չի վերաբերում. «Կարծում եմ՝ ընկերները չեն կարդացել, այդտեղ դուք փաստորեն զրպարտում եք մարդկանց։ Տեքստն ամբողջովին զրպարտություն է  մարդկանց, ասում եք՝ այդ զրպարտությունը դրեք քննարկման, դա հակասահմանադրական է։ Իսկ եթե Դուք գտնում եք՝ ես մեղավոր եմ, կարգ գոյություն ունի։ Ես երբեք մեղքեր չեմ ունենում։

Հիշեցնենք, որ խոսքը Զ. Փոստանջյանի ներկայացրած նախագծերի մասին է, որոնցից մեկը վերաբերում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, իսկ մյուսը՝ ապստամբելու իրավունքին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31