Բաժիններ՝

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է Սիրիայի հարցով Վաշինգտոնի հետ ունեցած սուր տարաձայնությունների մասին

Մոսկվան և Վաշինգտոնը գտնվում են սուր կոնցեպտուալ սահմանազատման փուլում Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում, RIA Novosti-ի հետ զրույցում հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Մենք գտնվում ենք հիմա շատ սուր կոնցեպտուալ սահմանազատման փուլում, կապված այն բանի հետ, թե ինչպես է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը փորձում բարոյական ճառեր ասել՝ չունենալով դրա համար նվազագույն հիմք։ Պարադոքսն այն է, որ նրանք մեղադրում են մյուսներին նրանում, ինչ արել են, ու միաժամանակ, տառապում են նպատակներին չհասնելու հնարավորությունից, որոնք, մեծ հաշվով, նույնական են այլ մարդկանց ողբերգությունների հետագա բազմապատկմանը»,- հայտարարել է Ռյաբկովը՝ պատասխանելով Սիրիայի վերաբերյալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի համագործակցության մասին հարցին։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ Վաշինգտոնը Մոսկվայի հետ քննարկումների դադարեցման սահմանագծին է Սիրիայի հարցով բանակցություններում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31