«Ծառուկյան» դաշինքն Արմեն Սարգսյանի թեկնածությունը կքննարկի առաջիկայում. Գագիկ Ծառուկյանն արտերկրում է

««Ծառուկյան» դաշինքը, ինչպես որ հայտարարել էր դաշինքի առաջնորդ, խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, կքննարկի առաջիկայում ՀՀ նախագահի թեկնածության հարցը և համապատասխան գնահատականը կտա՝ թեկնածուի հետ կապված»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ պատասխանելով հարցին, թե դաշինքն ինչպե՞ս է վերաբերվում ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրված Արմեն Սարգսյանի թեկնածությանը։

Ըստ Ի.տոնոյանի՝ այս պահին պարոն Ծառուկյանը բացակայում է երկրից, մասնավոր այցով արտերկրում է գտնվում, և, երբ կվերադառնա, թեկնածուի հարցը կքննարկվի, ու «Ծառուկյան» դաշինքի դիրքորոշումը պաշտոնապես կհայտարարվի։

«Որպես անձ՝ դրական եմ վերաբերվում իր թեկնածությանը, բայց սպասենք պաշտոնական դիրքորոշմանը»,- ասաց Ի.Տոնոյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկայացրել է Հանրապետական կուսակցության կողմից առաջադրած հանրապետության նախագահի թեկնածուի անունը՝ Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպան, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյան:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս