33 կոնգրեսականներ կոչ են արել Թրամփին վերականգնել շփումները ԿԺԴՀ-ի զինվորականների հետ
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 33 անդամներից բաղկացած խումբը հունվարի 18-ին նամակ է ուղարկել երկրի նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով վերականգնել շփումները Միացյալ Նահանգների ու ԿԺԴՀ-ի զինվորականների միջեւ՝ նպատակ ունենալով խուսափել հնարավոր թերըմբռնումներից ու սխալներից:
Ուղերձի տեքստը հրապարակված է դրա հեղինակներից մեկի՝ Կալիֆոռնիայից դեմոկրատ կոնգրեսական Ռո Հաննայի կայքում: «ԱՄՆ-ը պետք է հնարավոր ամեն ինչ անի, որպեսզի խուսափի թերըմբռնումից, ինչը կարող է հանգեցնել էլ ավելի լուրջ հակամարտության, ներառյալ միջուկային պատերազմը:
Հաշվի առնելով վերջերս ձեր արած հայտարարությունը հաջակցություն Հյուսիսային Կորեայի հետ երկխոսության, ինչպես նաեւ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ կապի մեջ մտնելու հնարավորությունները, մենք վճռականորեն կոչ ենք անում գերակա կարեւորություն տալ հաղորդակցվելու այդ ձեւին»,- ասված է նամակում:
Օրենսդիրները հիշեցնում են, որ այսօրվա դրությամբ ԿԺԴՀ-ն միջուկայն զենք ունեցող աշխարհի միակ երկիրն է, որի հետ ԱՄՆ-ը տեղեկատվություն չի փոխանակում պաշտպանական գերատեսչությունների մակարդակով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: