Բաժիններ՝

Բորիս Ջոնսոնը կարևորել է Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև կամրջի կառուցումը

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը հանդես է եկել Միացյալ Թագավորության եւ Ֆրանսիայի միջեւ կամուրջ կառուցելու օգտին, քանի որ Լա Մանշի տակ մեկ երկաթուղային թունելն ի վիճակի չէ բավարարելու սահմանով մարդկանց եւ ապրանքների փոխադրման՝ երկու երկրների կարիքները։

Ինչպես տեղեկացրել է The Daily Telegraph թերթը, այս գաղափարը Ֆորին օֆիսի ղեկավարը հնչեցրել է հունվարի 18-ին Անգլիայի Սանդհերսթ քաղաքում բրիտանա-ֆրանսիական գագաթնաժողովում իր պաշտոնակից Ժան Իվ Լը Դրիանի հետ կայացած հանդիպման ժամանակ:

Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան բաժանող Լա Մանշի նեղուցի լանությունն իր ամենանեղ մասում, որը կոչվում է Պա դը Կալե, կազմում է 33 կիլոմետր: Իսկ Ջոնսոնի հիշատակած թունելը, որն անցնում է այդ նեղուցի տակով, կառուցվել է 1994 թվականին Անգլիայի Ֆոլքսթոն քաղաքի եւ Ֆրանսիայի Կոկելեմի՝ Կալե քաղաքի արվարձանի միջեւ: Դրա երկարությունը կազմում է 50,5 կիլոմետր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031