«Ես վերջին մարդն եմ, որը կարող է կարծիք հայտնել ձեր նախագահի թեկնածուի մասին». Պյոտր Սվիտալսկի
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուց այսօր լրագրողները հետարքրքվեցին, թե ի՞նչ կարծիք ունի ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասին, և ինչպե՞ս է պատկերացնում իր համագործակցությունը նոր վարչապետի հետ։ Ի պատասխան՝ դեսպանն ասաց, որ հարցը երևի իրեն չէ ուղղված, և, որ ինքը վերջին մարդն է, ով կարող է կարծիք հայտնել Հայաստանի նախագահի թեկնածուի մասին։
«Դա ձեր ներքին հարցն է, քննարկեք այն միմյանց միջև, հաշվի առեք դրան վերաբերող բոլոր առնչությունները։ Ես այստեղ վերջին մարդն եմ, որը կարող է իրեն պարտավորված զգալ՝ պատասխանել այդ հարցին»,- մասնավորապես ասաց դեսպանը։