Բաժիններ՝

Լավրովը և Գուտերիշը կարևորել են Սիրիայի և ԿԺԴՀ-ի ճգնաժամերի խաղաղ լուծումը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Նյու Յորքում կայացած հանդիպման ընթացքում նշել են, որ Սիրիայի եւ ԿԺԴՀ-ի շուրջ ճգնաժամերի խաղաղ լուծումն այլընտրանք չունի: Այդ մասին  ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԳ նախարարությունում:

«Միջազգային օրակարգի առավել սուր հարցերի քննարկման համատեքստում, ներառյալ Սիրիայի եւ Կորեական թերակղզու իրադրությունը, զրուցակիցներն ընդգծել են, որ արդիականության ճգնաժամային իրավիճակների կարգավորման քաղաքական-դիվանագիտական ուղիների որոնումն այլընտրանք չունի»,-նշել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում:

Լավրովը եւ Գուտերիշը նաեւ հաստատել են հանձնառությունը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) կատարմանը: «Երկուստեք հաստատվել է հանձնառությունը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի անշեղ կատարման խնդրին»,-նշել են դիվանագիտական գերատեսչությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս