«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրեթե համոզված է, որ փետրվարի 16-ին ՀՀԿ-ն կփորձի տապալել արտահերթ նիստը: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ այդ «պրիմիտիվ տրյուկը» և նիստից փախնելը կվկայի մի բան` նրանք լուրջ հակափաստարկներ չունեն:
Ամերիկացի միլիարդատեր Սթիվ Վիննը, որը մի քանի խաղատների սեփականատեր է, թողել է Wynn Resorts սեփական ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը այն բանից հետո, երբ նրա հասցեին սեռական ոտնձգությունների հետ կապված մեղադրանքներ են հնչել:
Հայաստանի արտաքին քաղաքական կարևորագույն հարցերից մեկը երկրի շրջափակման հաղթահարումն է, ինչի համար առանցքային նշանակություն ունեն Հարավային Օսիայի և Աբխազիայի սահմանի բացման վերաբերյալ ռուս-վրացական բանակցությունները: Չնայած այս գործընթացում վերջին շրջանում առկա դրական միտումներին, ներկայում ստեղծվել է բավական անորոշ իրավիճակ:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պարտություն է կրել մարտադաշտում եւ զրկվել ֆինանսավորման աղբյուրների 90 տոկոսից, բայց դեռեւս լուրջ սպառնալիք է ներկայացնում:
ԱԺ ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունները համատեղ կաշխատեն վարկանիշային ընտրակարգի փոփոխության հարցի շուրջ: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ երեկ զրուցել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ և առաջարկել միասին նախագիծ պատրաստել:
«Քննարկումը, որ ԱԺ-ում ծավալվեց այս նախագծի վերաբերյալ, միանգամայն ադեկվատ է այս փաստաթղթի քաղաքական, նաև պետական կառավարման համակարգում սպասվելիք դերակատարմանը»,- այսօր Ազգային ժողովում Միջհամայնքային միավորումների մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Ռուսաստանի նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակը կարծիք է հայտնել, որ ՆԱՏՕ-ն սպառնալիք չի ներկայացնում ՌԴ-ի համար:
Հնդկաստանի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները կսկսվեն 2018 թվականին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնի ղեկավարին ցուցում է տվել ԱՄՆ-ի Անկախության օրը՝ հուլիսի 4-ին, զորահանդեսի անցկացման պլան պատրաստել:
«Կառավարության հարգարժան ներկայացուցիչ, կոչ եմ անում այս նախագիծը չնդել քվեարկության»,- այսօր Ազգային ժողովում Միջհամայնքային միավորումների մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Մենք տեսնում ենք, որ միջհամայնքային միավորումը վերցնելու է ավագանու գործառույթներ»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ խոսելով «Միջհամայնքային միավորումների մասին» օրենքի նախագծի մասին:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Սերգեյ Մանասարյանը համատեղության կարգով նշանակվել է Թաիլանդի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, թե Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Ռայմոնդ ՄըքՄասթերը կայցելեն Թուրքիա:
Հարավկորեական Փհենչհանում Օլիմպիական խաղերի անցկացման կապակցությամբ ԱՄՆ-ը որոշում է ընդունել հետաձգել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի պլանավորված փորձարկումը:
Եվրամիությունն անհանգստացած է այն ռազմական գործողությունից, որը Թուրքիան ծավալել է Սիրիայի հյուսիսում:
Էկվադորը կշարունակի պաշտպանություն տրամադրել WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ստեղծել է ներգաղթյալների եւ ամերիկյան այցագրի հայցորդների ընտրության ազգային կենտրոն:
Առնվազն չորս մարդ է զոհվել, 225-ը՝ վերքեր ստացել եւ 145-ը՝ անհետ կորել Թայվանի արեւելյան մասում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով:
«Փաստ» թերթը գրում է. «Հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ (1972-1994) Հրայր Մարուխյանը բարեկամական, հարազատական կապեր ուներ ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը տեղական ժամանակով փետրվարի 6-ի երեկոյան հավանություն է տվել մինչեւ մարտի 23-ը երկրի ֆեդերալ կառավարության գործունեության ժամանակավոր ֆինանսավորման երկարաձգման օրինագծին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Գերմանիայից վերադարձած Գագիկ Ծառուկյանը երկու օր առաջ «կանյաչնիում» հավաքել է իր ֆրակցիայի անդամներին` քննարկելու դաշինքի եւ նրա անդամների մոտեցումներն ապագա նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրման առնչությամբ:
«Ժամանակ» թերթը գրում է. «2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանի պաշտոնաթողության եւ նոր վարչապետի նշանակման հարցը շարունակում է Հայաստանում լինել կանխագուշակությունների, վերլուծությունների, անգամ գուցե գրազների առարկա:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում այլեւս արգելվում է «փիառվել» սահման պահող զինվորի հաշվին։ Հայաստանից Արցախ մեկնողներին արգելվել է զորամասեր այցելելը, առավել եւս՝ «պոստեր»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Փորձագիտական հանրությունը բոլոր արգումենտներին անդրադարձավ, բացի, թերեւս, բուն պատճառներից»,- ասաց մեր զրուցակից դիվանագետը Ադրբեջանի նախագահական արտահերթ ընտրությունների մասին.
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դավոսյան տնտեսական համաժողովին մասնակցելու համար հատուկ չարտերային չվերթով վարչապետ Կարեն Կարապետյանի` Շվեյցարիա այցի շուրջ նոր մանրամասներ են ի հայտ գալիս:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի և գործարար Ռուբեն Գրիգորյանի վեճը նոր զարգացումներ է ստանում։
«Փաստ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների հավաստմամբ, իշխող Հանրապետական կուսակցության ներսում շատերը խորը դեպրեսիայի մեջ են: Նրանք խիստ դժգոհ են կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի կադրային քաղաքականությունից:
Շրի Լանկայում զբոսաշրջիկները տեսագրել են չորսմետրանոց պիթոնի, որը մի ամբողջ եղջերու է բռնել ու կերել:
Թուրք ինժեներների կողմից մշակված Sanbot ռոբոտը վերածրագրավորվել է այն բանից հետո, երբ նա մի քանի անգամ փորձել է ընդհատել Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության եւ կապի նախարար Ահմեթ Արսլանի ելույթը:
Դերասանուհի Ումա Թուրմանը Նյու Յորքում բռնաբարվել է, երբ 16 տարեկան էր: