
ՀՀԿ-ում շատերը խորը դեպրեսիայի մեջ են. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների հավաստմամբ, իշխող Հանրապետական կուսակցության ներսում շատերը խորը դեպրեսիայի մեջ են: Նրանք խիստ դժգոհ են կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի կադրային քաղաքականությունից: Ամիսներ առաջ նրանք մտավախություն ունեին, թե Ս. Սարգսյանը 2018–ի ապրիլից հետո կարող է վարչապետ չդառնալ:
Մտածում էին՝ եթե նա վարչապետ չդառնա, ապա նոր վարչապետը բոլոր ՀՀԿ-ական պաշտոնյաներին կհանի: Իսկ հիմա, երբ համոզվել են, որ վարչապետը Սերժ Սարգսյանն է լինելու, դարձյալ նույն մտավախությունն ունեն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: