Խոսրով Հարությունյանի առաջարկները՝ համայնքների «հանրապետականացում, բարգավաճացում» մտահոգությունների շուրջ

«Քննարկումը, որ ԱԺ-ում ծավալվեց այս նախագծի վերաբերյալ, միանգամայն ադեկվատ է այս փաստաթղթի քաղաքական, նաև պետական կառավարման համակարգում սպասվելիք դերակատարմանը»,- այսօր Ազգային ժողովում Միջհամայնքային միավորումների մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Խ. Հարությունյանի խոսքով՝ կա լուրջ մոլորություն. «Միջհամայնքային միավորումները որևէ աղերս չեն կարող ունենալ համայնքների խոշորացման գործընթացի հետ: Միջհամայնքային միավորումները չեն կարող դիտվել՝ որպես տեղական ինքնակառավարման մակարդակ: Մեր Սահմանադրությամբ հստակ ամրագրված է, որ տեղական ինքակառավարում իրականացվում է համայնքներում, և այն իրականացվում է իշխանության մարմինների կողմից, հետևաբար՝ միջհամայնքային միավորումներն ընդամենը կարող են նպաստել համայնքների խոշորացմանը՝ ստեղծելով նպաստավոր պայմաններ մի քանի համայնքների՝ ընդհանուր շահեր ձևավորելու տեսանկյունից: Միջհամայնքային միավորումներ կարող են ստեղծել նաև խոշորացված համայնքները: Խոսքը գնում է համայնքների միջև ձեռք բերվող համատեղ գործունեություն իրականացնելու հնարավորության մասին»:

Խ. Հարությունյանը կոչ արեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանին՝ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում որոշ դրույթներ փոփոխել և լրամշակել՝ քննարկումների արդյունքում:

«Ապահարզանի դեպքում գույքի ճակատագիրն ի՞նչ է լինում: Դա պետք է իր արտացոլումը գտնի նախագծում, կառաջարկեմ, որ մի առանձին հասկացողություն ավելացնենք պայմանագրի վերաբերյալ, և մենք կարող ենք շատ հարցեր հանգիստ կարգավորել: Եթե այսպես առաջնորդվենք, այն մտահոգությունները՝ հանրապետականացում, բարգավաճացում, և այլն, չեն լինի: Սրանք «outsourcing» կատարող կառույցներ են, մենք ստեղծում ենք մի կառույց, և ասում ենք՝ դուք մեզ համար այս ծառայութան մատուցումը կազմակերպեք»,- նշեց Խ. Հարությունյանը:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, և «Ելք» և, «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները կարծում են՝ այս նախագիծը նրա համար է, որ համայնքները հանրապետականացվեն:

Տեսանյութեր

Լրահոս