Բաժիններ՝

ԱՄՆ-­ն է պատասխանատվություն կրում Մանչեսթրի ահաբեկչության մասին գաղտնի տվյալների արտահոսի համար. Թիլերսոն

Միացյալ Նահանգներն է ողջ պատասխանատվությունը կրում ամերիկյան մամուլ գաղտնի
տեղեկատվության արտահոսի համար՝ կապված է Մանչեսթրում իրականացված ահաբեկչական գործողության հետ: Այդ մասին Լոնդոնում հայտարարել է ԱՄՆ­-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

«Մենք ենք կրում դրա ողջ պատասխանատվությունը եւ, իհարկե, ցավում ենք, որ դա տեղի է ունեցել»,­նրա խոսքը մեջբերում է Reuters գործակալությունը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել են բրիտանական ԶԼՄ-­ները, մայիսի 25-­ին Միացյալ Թագավորությունը կասեցրել է տվյալների փոխանակումը ԱՄՆ-­ի հետ, որոնք վերաբերում են Մանչեսթրի ահաբեկչության հետաքննությանը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ The New York Times թերթում հրապարակվել են մայիսի 22­-ին «Մանչեսթր­Արենա» մարզադաշտում երգչուհի Արիանա Գրանդեի համերգից հետո գործի դրված
պայթուցիչ սարքի դետալների լուսանկարները:

Այդ ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել է 22 մարդ, 75 հոգի վերքեր են ստացել: Մայիսի 25­-ին ավելի ուշ Մեծ Բրիտանիան վերսկսել է հետախուզական տվյալների փոխանակումը ԱՄՆ-­ի հետ՝ Վաշինգտոնից նոր երաշխիքներ ստանալով գաղտնի նյութերի չտարածման վերաբերյալ, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս