Բաժիններ՝

Թրամփը կարող է խստացնել հակառուսական պատժամիջոցները

ԱՄՆ վարչակազմը ներկայիս պայմաններում չի նախատեսում մեղմացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և անգամ կարող է դրանք ավելի խստացնել: Ինչպես փոխանցում է «Ռիա­նովոստի»-­ն, այդ մասին հայտարարել է Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը:

«Մենք չենք մեղմացնում պատժամիջոցները Ռուսաստանի դեմ: Մենք, հնարավոր է, կուսումնասիրենք խստացումները (պատժամիջոցների)»,­- ասել է նա:

Սպիտակ տան ներկայացուցիչն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահը մտադիր է պահպանել պատժամիջոցները: «Նախագահը հստակ հասկացրեց, թե ինչպես Ռուսաստանը կարող է հասնել պատժամիջոցների վերացման»,­- ավելացրել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031