Լարված մթնոլորտ՝ Արդարադատության նախարարությունում՝ նոր «շեֆի» ու կադրային ջարդի սպասումով. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր։ Նա այստեղ արդեն աշխատել է՝ 1997-2007թթ․, սկզբում փոխնախարարի, ապա նախարարի պաշտոնում։ Երեկ նախարարությունում լարված մթնոլորտ էր՝ նոր «շեֆի» ու կադրային ջարդի սպասումով։ Հատկապես ոգևորված չեն Հարությունյանի հետ աշխատած անձինք։

Անհամեմատ հանգիստ են Արփինե Հովհաննիսյանի բերածները, որոնք կարծում են, որ իրենց ձեռք չեն տա։ Բանն այն է, որ Արփինե Հովհաննիսյանին առաջ մղողներից մեկն էլ Դավիթ Հարությունյանն է եղել։ Հովհաննիսյանի հետ նույն օրը հեռացել են նրա օգնական-խորհրդականները՝ 6-7 հոգի»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031