Հայտնի են ԱԺ 9 մշտական հանձնաժողովների ամբողջական կազմերը
Հայաստանի վեցերորդ գումարման Ազգային ժողովի 9 մշտական հանձնաժողովների ամբողջական կազմերն արդեն հայտնի են: Խորհրդարանը մշտական հանձնաժողովների նախագահներին ընտրել է փակ քվեարկությամբ:
Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են նաև ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Հայկ Բաբուխանյանը, Ջեմմա Բաղդասարյանը, Մարգարիտ Եսայանը, Արսեն Միխայլովը, Ռոբերտ Սարգսյանը, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մարինա Մարգարյանը, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Արմեն Աշոտյանը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են նաև ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Կարեն Բեքարյանը, Արտաշես Գեղամյանը, Շիրակ Թորոսյանը, Գալուստ Սահակյանը, Սամվել Ֆարմանյանը, «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Արարատ Զուրաբյանը և Վահե Էնֆիաջյանը:
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը: Հանձնաժողովի կազմում նաև ընդգրկվել են ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Կարեն Ավագյանը, Կնյազ Հասանովը, Ռուզաննա Մուրադյանը, Շուշան Պետրոսյանը, Արման Սաղաթելյանը, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Կարինե Պողոսյանը, Իվետա Տոնոյանը, «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:
Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Արայիկ Գրիգորյանը, Միհրան Հակոբյանը, Արկադի Համբարձումյանը, Արտակ Սարգսյանը, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Լուիզա Սարգսյանը, Շաքե Իսայանը, «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Մանվել Գրիգորյանը, Միհրան Պողոսյանը, Ալիկ Սարգսյանը, Սեդրակ Սարոյանը, Ֆելիքս Ցոլակյանը, «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Արթուր Մանուկյանը, Դավիթ Մանուկյանը, Արգամ Աբրահամյանը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռոմիկ Մանուկյանը, «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Պետական-իրական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Աշոտ Արսենյանը, Գևորգ Կոստանյանը, Անդրանիկ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանը, Ռուստամ Մախմուդյանը, Ավետ Սարգսյանը, Շուշան Սարդարյանը, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Տիգրան Ստեփանյանը, Տիգրան Ուրիխանյանը, Նապոլեոն Ազիզյանը, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրայիկ Կարապետյանը:
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Նահապետ Գևորգյանը, Հարություն Կարապողոսյանը, Արամ Հարությունյանը, Արայիկ Հովհաննիսյանը, Մուրադ Մուրադյանը, Նաիրի Սահակյանը, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Վարդան Ղուկասյանը, Հրանտ Մադաթյանը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սուրեն Մանուկյանը, «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Գրիգոր Ավալյանը, Արթուր Գևորգյանը, Կարեն Կարապետյանը, Վահան Հարությունյանը, Գագիկ Մելիքյանը, Հերմինե Նաղդալյանը, Արման Սահակյանը, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Մերուժան Սիմոնյանը, Վահան Կարապետյանը, Սերգեյ Բագրատյանը, Վանիկ Ասատրյանը, Արայիկ Աղաբաբյանը, «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Բա բայանը:
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը, Հակոբ Բեգլարյանը, Ռաֆիկ Գրիգորյանը, Սամվել Նիկոյանը, Էդուարդ Շարմազանովը, «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Տատյանա Միքայելյանը, Մելիք Մանուկյանը, Իշխան Զաքարյանը, «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը: