
Ամերիկուհին թռել է կրոսովերի կապոտին՝ փորձելով կանգնեցնել առևանգչին

ԱՄՆ-ի Վիսկոնսինի նահանգի բնակչուհին թռել է իր կրոսովերի կապոտին, երբ տեսել է, որ ղեկի առջեւ առեւանգիչ է նստած: Տեսահսկման խցիկի տեսագրությունը մայիսի 25-ին հրապարակել է ABC News-ը։
Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ 28-ամյա Մելիսա Սմիթը լցավորում էր ավտոմոբիլն այն պահին, երբ անհայտ տղամարդը դուրս է եկել մոտով անցնող սեդանից եւ նստել իր ավտոմեքենան: Չարագործը ցանկացել է մեկնել, բայց ամերիկուհին փակել է նրա տեսադաշտը՝ բռնվելով մաքրիչներից: Դրա հետեւանքով հանցագործը հետ է սողոսկել սեդան, որտեղ գտնվում էին նրա մեղսակիցները՝ տանելով տուժածի պայուսակը:
Նշվում է, որ Սմիթը թեթեւակի վնասվածքներ է ստացել: Ինչպես հայտնել է ոստիկանության տեղի բաժանմունքի սպա Թիմոթի Գաուքերը, իրավապահ մարմինները փնտրում են առեւանգչին եւ նրա հանցակիցներին: