Բաժիններ՝

Երեւանը երկրորդն է ռուսաստանցիների համար առավել մատչելի էքսկուրսիոն ուղղությունների թվում. BSI Group

Մինսկը ռուսաստանցիների համար ամենաէժան էքսկուրսիոն ուղղությունն է դարձել առաջիկա ամառվա համար: Այդ մասին BSI Group տուրօպերատորի փորձագետները պատմել են «Լենտա.ռու»-­ին:

Բելառուսի մայրաքաղաք ճամփորդությունը մեկ մարդու վրա կնստի մոտավորապես 18,5 հազար ռուբլի: Այն ներառում է Մոսկվա­Մինսկ­ Մոսկվա թռիչքը, եռօրյա կեցությունը երեքաստղանի հյուրանոցում, տրանսֆեր օդանավակայանից մինչեւ հյուրանոց եւ հակառակ ուղղությամբ, ինչպես նաեւ բուն Էքսկուրսիոն սպասարկումը:

Մինսկին հաջորդում է Երեւանը: Հայաստանի մայրաքաղաքի էքսկուրսիոն ուղղությունը՝ կեցությամբ եւ զանազան ծառայություններով, ամռանը կարժենա 22,8 հազար ռուբլի: Եռյակը եզրափակում է Պրագան: Չեխիայի մայրաքաղաքում հանգստանալու համար ճանապարհորդը կվճարի 22,9 հազար ռուբլի:

Չորրորդ տեղը բաժին է հասել Թբիլիսիին (23,5 հազար ռուբլի), հինգերորդը՝ Բուդապեշտին (23,8 հազար ռուբլի): Վեցերորդ հորիզոնականում հայտնվել է Հռոմը: Իտալիայի մայրաքաղաք ուղեւորությունը զբոսաշրջիկի վրա կնստի 25,7 հազար ռուբլի:

Վարկանիշի վերջին՝ 7­-րդ դիրքում Լոնդոնն է: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք ճամփորդելու համար զբոսաշրջիկից կպահանջվի մոտավորապես 38,5 հազար ռուբլի: Ընդ որում՝ գումարը ներառում է կեցությունը երկուաստղանի, այլ ոչ թե երեքաստղանի հյուրանոցում, ինչպես մյուս բոլոր դեպքերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս