Բաժիններ՝

Արամ Ա. Կաթողիկոսը ցավակցել է

Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել Ղպտի Ուղղափառ եկեղեցու պատրիարք Նորին Սրբություն Թաուատրոս Բ-ին՝ ահաբեկչության հետևանքով ուխտագնացության մասնակից 25 հավատացյալների զոհվելու կապակցությամբ:

«Դարձյալ ահաբեկչությունը հարվածում է մեր քույր եկեղեցուն: Խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունը, որը դարձել է ներկա ժամանակների մեծագույ ն չարիքը: Խոր վշտով զորակցում ենք և ցավակցություններ հայտնում Ձեր հոգևոր զավակների ընտանիքներին: Վստահեցնում ենք Ձեզ, որ այս դժվար օրերին աղոթքի, եղբայրական սիրո ու հոգևոր զորակցության ճանապարհին Ձեզ հետ ենք: Աղոթում ենք առ Աստված, որ երկնքի թագավորության մեջ ընդունի նահատակների հոգիները և նրանց ընտանիքներին պարգևի Սուրբ Հոգու մխիթարությունը»,- նշել է Արամ Ա. Կաթողիկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս