Բաժիններ՝

Իրանը մտադիր է առաջիկա հինգ տարում նավթի հանույթը հասցնել օրական 5 մլն բարելի

Իրանը մտադիր է առաջիկա հինգ տարում նավթի հանույթը ավելացնել 20 տոկոսով՝ օրական մինչեւ 5 մլն բարել: Այդ մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Նամդար Բիժան Զանգանեն:

Reuters գործակալությանը տված հարցազրույցում նախարարը հայտնել է, որ նավթի արդյունահանման աճը պայմանավորված է նոր հանքավայրերի յուրացմամբ եւ արդեն շահագործվող օբյեկտներում տեխնոլոգիաների արդիականացմամբ:

Ապրիլի վերջին Զանգանեն հայտարարել էր, որ Իրանն օրական արդյունահանում է մոտավորապես 3,8 մլն բարել նավթ: Մինչդեռ ՕՊԷՔ-­ի անդամ երկրները մայիսի 25-­ին

Վիեննայում կայացած հանդիպմանը պայմանավորվել են ինն ամսով՝ մինչեւ 2018 թվականի մարտը, երկարացնել նավթի հանույթի ծավալների կրճատման համաձայնագրի գործողությունը: ՕՊԷՔ-­ի կազմի մեջ չմտնող եւս ինը երկրներ, այդ թվում նաեւ Ռուսաստանը, համաձայնեցրել են այդ ժամանակաշրջանում հանույթի կրճատման վերաբերյալ պայմանավորվածության գործողության երկարաձգումը:

Ինն ամսով օրական ավելի քան մեկ միլիոն բարելով նավթի հանույթի կրճատման որոշումն ՕՊԷՔ­-ի երկրներն ընդունել են անցյալ տարվա նոյեմբերի վերջին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս