Բաժիններ՝

Հալեպ­-2017 առաջին էքսկուրսիոն շրջագայությանն ավելի քան 300 սիրիացիներ են մասնակցել

Հալեպի տարածքում մարտական գործողությունների ավարտից հետո տուրիստական տարեշրջանն է բացել առաջին համալիր էքսկուրսիոն շրջագայությունն աշխարհի ամենահին քաղաքում: Սիրիայի տարբեր անկյուններից ավելի քան 300 դպրոցականներ, ուսանողներ եւ թոշակառուներ դիտել են Հալեպի հին մասի հնադարյան տեսարժան վայրերը՝ Օմեյադի մզկիթը, Միջնաբերդը եւ ամֆիթատրոնը։

«Քաղաքի հին մասում տուրիստական խմբերի ուղեւորության երթուղով բացված են սննդի կետեր եւ հուշանվերների խանութներ. ներկայում էքսկուրսիաների անցկացման հայտեր են ստացվում ներքին զբոսաշրջության գծով»,­-լրագրողներին ասել է տուրիստական ֆիրմայի սեփականատեր Սամեր Ալ Շայախը: Նա հիշեցրել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ­-ի կողմից աշխարհի ամենահին քաղաք ճանաչված Հալեպ նախքան պատերազմն ավելի քան յոթ միլիոն զբոսաշրջիկ էր այցելում:

էքսկուրսիան ավարտվել է հնադարյան ամֆիթատրոնում երաժշտական ներկայացմամբ, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031