Բաժիններ՝

Հայտնի է Եվրոպայում լողալու համար ամենամաքուր ջուրը

Լողանալու համար ամենամաքուր ջուրը Եվրոպայում գտել են Լյուքսեմբուրգում: Այդ մասին ասված է Շրջակա միջավայրի եվրոպական գործակալության (EEA) հաշվետվության մեջ, որն ուսումնասիրել է հանգստի համար նախատեսված ջրավազանները (ծովերը, լճերը, գետերը) ԵՄ-­ի երկրներում, ինչպես նաեւ Ալբանիայում եւ Շվեյցարիայում:

Ուսումնասիրության արդյունքները հրապարակված են գերատեսչության կայքում:
Ջրի մաքրությունը չափելու համար փորձագետները նմուշներ են վերցրել այն վայրերում, որտեղ կան պաշտոնապես գրանցված լողափեր: Անալիզի են ենթարկվել 21 հազար ջրավազաններ:

Լյուքսեմբուրգում, որն առաջին տեղն է զբաղեցրել վարկանիշում, ջրի մաքրությունը գնահատել են 100 տոկոս: 99 տոկոս արդյունքով երկրորդից հինգերորդ տեղերը կիսել են Կիպրոսը, Մալթան, Հունաստանը եւ Ավստրիան:

Ընդհանուր առմամբ Եվրոպայի ջրավազանների 85 տոկոսից ավելին համապատասխանում է որակի չափորոշիչներին եւ «գերազանց» գնահատական է ստացել, նշվում է հետազոտության մեջ: Եթե նկատի առնվի նվազագույն միավորը, որը լողափին անհրաժեշտ է լողանալու թույլտվություն տալու համար, ապա դրան արժանացել Է բոլոր օբյեկտների 96 տոկոսը:

Ջրի մաքրության առումով վիճակն ամենից վատ է Ալբանիայում: Այստեղ նախատեսված վայրերում լողանալու համար ջրի որակը կազմում է առավելագույն ցուցանիշի միայն 37 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս