Բաժիններ՝

Մահացել է Զբիգնեվ Բժեզինսկին

Քաղաքագետ, սոցիոլոգ, ԱՄՆ նախագահ Ջիմի Քարտերի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Զբիգնեվ Բժեզինսկին վախճանվել է կյանքի 90­-րդ տարում Վիրգինիա նահանգի Ֆոլս­Չերչ քաղաքի հիվանդանոցում: Այս մասին հայտնում է BBC-­ն: Նրա մահվան մասին հայտնել է դուստրը՝ Միկան:

«Հայրս այսօր հանգչեց խաղաղությամբ: Նա իր ընկերներին հայտնի էր որպես Զբիգ, թոռներին՝ որպես «Շեֆ», իսկ կնոջը, որպես ամբողջ կյանքի
ամուր սեր: Ես ուղղակի գիտեի, որ նա ամենաոգեշնչող, սիրող ու նվիրված հայրն էր: Սիրում եմ քեզ, հայրիկ»,­ գրել է Միկա Բժեզինսկայան «Ինստագրամում»:

Զբիգնեվ Բժեզինսկին լեհական ծագմամբ ամերիկացի քաղաքագետ է, սոցիոլոգ և պետական գործիչ: 1966­-ից 1968թթ­-ին Բժեզինսկին ընդգրկված էր ԱՄՆ Պետդեպի քաղաքականության պլանավորման խորհրդում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031