Բաժիններ՝

Ուլյուկաևի գործում նոր ֆիգուրանտներ կհայտնվեն. ԶԼՄ-ներ

Նոր կասկածյալներ կարող են հայտնվել շորթման և կաշառք ստանալու գործի շրջանակում, որով անցնում է ՌԴ տնտեսական զարգացման արդեն պաշտոնաթող նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։

«Այդ աղմկահարույց քրեական գործում միանգամայն հնարավոր է, որ հայտնվեն նոր ֆիգուրանտներ։ Դա կարող է տեղի ունենալ մոտ ժամանակներս»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ գործի շրջանակում իրականացվում են քրտնաջան աշխատանքներ, որտեղ դեռ վաղ է վերջակետ դնելը։

Միաժամանակ, աղբյուրը հայտնել է, որ «Ռոսնեֆտի» ներկայացուցչից կաշառք ստանալու գործով ֆիգուրանտը դեռ միայն Ալեքսեյ Ուլյուկաևն է։

Ինչպես հայտնում է «Վեդոմոստին», հղում կատարելով սեփական աղբյուրներին, ուժայինները կարող էին հետևել ոչ միայն նախկին նախարարին, այլև այլ պաշտոնյաների ևս։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս