Բաժիններ՝

Մոսկվայում ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգի նախկին փոխնահանգապետ Մարատ Օգանեսյանը

Մոսկվայում ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգի նախկին փոխնահանգապետ Մարատ Օգանեսյանը, հայտնում է Life-ը։

Քննիչները վերջինիս կասկածում են Կրեստովսկի կղզում «Զենիթ-Արենա» ֆուտբոլային մարզադաշտի շինարարության ժամանակ ավելի քան 50 մլն ռուբլի հափշտակելու մեջ։ Ձերբակալությունը տեղի է ունեցել խարդախության գործի շրջանակներում։

Քննչական կոմիտեից հայտնել են, որ հաստատվել է ավելի քան 50 մլն ռուբլու հափշտակության փաստը ֆուտբոլային մարզադաշտի լուսատախտակի մատակարարման վերաբերյալ պայմանագրի կնքման ժամանակ։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ Մարատ Օգանեսյանը, իրականացնելով Կրեստովսկի կղզում մարզադաշտի շինարարության համակարգումը, ներգրավել է «ՏԴՄ» բաժնետիրական միությանը որպես ենթակապալառու, այնուհետև կազմակերպել է տվյալ կազմակերպության օգտին որպես կանխավճար ավելի քան 50 մլն 480 հազար ռուբլու փոխանցումը, որը հետագայում յուրացվել է «մեկօրյա» ընկերության կողմից:

Ներկայումս քննիչները խուզարկություններ են կատարում Օգանեսյանի բնակության վայրերում՝ Մոսկվայում և Մոսկվայի մարզերում։ Հետաքննությունը պատրաստվում է դիմել դատարան՝ պաշտոնյային կալանքի տակ վերցնելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930