Ասադը Թրամփին առաջարկել է համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում։
Ասադն այս մասին հայտարարել է պորտուգալական RTP հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նա հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել, եթե ԱՄՆ-ն դադարի օգնություն ցուցաբերել ապստամբներին։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի, Իրանի և մյուս երկրների հետ Սիրիան կլինի «բնական դաշնակից» ԱՄՆ-ի ապագա նախագահի համար, քանի որ նա կպայքարի ահաբեկչության դեմ։
Ընդ որում՝ Ասադը նշել է, որ չի ակնկալում իր առաջարկից շատ բան, քանի որ «ԱՄՆ վարչակազմը բաղկացած չէ միայն նախագահից»։
Այդ պատճառով, ըստ նրա, անհրաժեշտ է սպասել, թե արդյոք Թրամփը կիրականացնի իր խոստումը՝ եթե նա պայքարի ահաբեկիչների դեմ, ապա Դամասկոսի համար կդառնա «բնական դաշնակից»։