Երևանում կկայանա Արևելյան գործընկերության անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպումը

Երևանում նոյեմբերի 17-ին կկայանա Արևելյան գործընկերության (ԱլԳ) արտգործնախարարների ոչ պաշտոնական ութերորդ հանդիպումը, որին կմասնակցեն նաև Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Կրիստոֆ Բեյաղը, ԱլԳ մասնակից պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպման արդյունքներով պատվիրակությունների ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Նույն օրը կկայանա նաև ԱլԳ գիտության և տեխնոլոգիաների նախարարների՝ հետազոտության և նորարարության հարցերին նվիրված երկխոսությունը:

Երևան ժամանած պատվիրակությունների ղեկավարներին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930