ԱՄՆ-ը դատապարտել է Հալեպում Ռուսաստանի ավիացիայի գործողությունների վերսկսումը
Վաշինգտոնը դատապարտում է Սիրիայի ռազմական ավիացիայի և Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ավիահարվածները Հալեպի այն շրջաններին, որոնք գտնվում են ապստամբների վերահսկողության ներքո, ամենամյա ճեպազրույցում լրագրողներին հայտնել է Պետդեպի ներկայացուցիչ Էլիզաբեթ Տրյուդոն։
«Մենք վճռականորեն դատապարտում ենք Ռուսաստանի և սիրիական ռեժիմի կողմից ավիահարվածներ հասցնելը։ Այդ հարձակումները միջազգային իրավունքի խախտում են»,- ընդգծել է նա։
Տրյուդոյի խոսքով՝ վերջին տվյալները վկայում են 5 հիվանդանոցների և շտապօգնության մեքենային հասցված ավիահարվածների մասին։
Բացի այդ՝ նա նշել է, որ Ռուսաստանը խոչընդոտում է Հալեպ մարդասիրական օգնություն և պարեն հասցնելուն։
Տրյուդոն Մոսկվային կոչ է արել ավելի կառուցողական դիրքորոշում ունենալ Սիրիայի արգելափակված շրջաններ մարդասիրական բեռներ հասցնելու հարցում։