Բաժիններ՝

«Մի օր մենք անսպասելիորեն կհայտնվենք Ղարաբաղում». Ստամբուլի հայկական դպրոցի պատին հայտնվել է հերթական հակահայկական գրառումը

Ստամբուլի հայկական դպրոցներից մեկի պատին հայտնվել է հերթական հակահայկական գրառումը, հայտնում է «Ակոս» պարբերականը։

Այս անգամ թուրք ազգայնականների թիրախը դարձել է Մխիթարյան վարժարանը։
Պատի վրա ազգայնականները թողել են հետևյալ գրառումը. «Մի օր մենք անսպասելիորեն կհայտնվենք Ղարաբաղում»։

«Ակոս» պարբերականը նշում է, որ այս ուսումնական տարվա սկզբից սա հայկական դպրոցների պատերին հայտնված արդեն ռասիստական բնույթի երրորդ գրառումն է, որի նպատակը հայ աշակերտների շրջանում վախի մթնոլորտի ստեղծման փորձն է։
Ավելի վաղ նմանատիպ գրառումներ էին հայտնվել Սկյուտարի և Գալֆայան դպրոցների պատերին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930