Բաժիններ՝

Օբամայի այցը Բեռլին կմեկնարկի Մերկելի հետ ոչ պաշտոնական ընթրիքով

ԱՄՆ նախագահի այցը Բեռլին կսկսվի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ոչ պաշտոնական ընթրիքով, հայտարարել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը։

Նրա խոսքով՝ Գերմանիայի կառավարության ղեկավարը կընթրի ԱՄՆ նախագահի նստավայրում, որը Գերմանիա այցի ժամանակ կտեղակայվի Բրանդենբուրգյան դարպասների մոտ տեղակայված Adlon հյուրանոցում։

Նա հայտնել է, որ միջոցառումը փակ կլինի մամուլի համար, իսկ Օբամայի պաշտոնական ծրագիրը կսկսվի նոյեմբերի 17-ից։

Սպասվում է, որ Օբաման Բեռլին կժամանի այսօր երեկոյան՝ Հունաստան ուղևորությունից հետո։

Օբաման Բեռլինում կմնա մինչև նոյեմբերի 18-ը և հանդիպում կունենա ոչ միայն Մերկելի, այլև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Իսպանիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի վարչապետների հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս