Բաժիններ՝

Գերմանիայի իշխող կոալիցիան Շտայնմայերին պաշտոնապես առաջադրել է նախագահի թեկնածու

Գերմանիայի իշխող կուսակցության առաջնորդները երկրի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին առաջադրել են նախագահի պաշտոնի թեկնածու։

Ինչպես հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Շտայնմայերը միակ իդեալական հավակնորդն է, որին վստահում է գերմանացիների մեծ մասը։

«Նա մարդ է, որին կարելի է վստահել, նրա փորձը, աշխարհի վերաբերյալ նրա գիտելիքները, այդ ամենը նրան լավ թեկնածու են դարձնում նախագահի պաշտոնի համար»,- ասել է նա։
Իր հերթին, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Զիգմար Գաբրիելը, իր աջակցությունը հայտնելով կուսակցին, ընդգծել է, թե երկրի ղեկավարի պաշտոնում նա կնպաստի գերմանական հասարակությունում երկխոսությանը։

«Ես վստահ եմ, որ այդ վստահությունն անհրաժեշտ է հենց հիմա՝ փոփոխությունների ժամանակ»,- նշել է նա։

Անձամբ Շտայնմայերը հայտարարել է, որ «մտադիր է իր վրա պատասխանատվություն վերցնել»՝ կապված երկրի ղեկավարի պաշտոնն ստանձնելու հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930