Բաժիններ՝

Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարարն առաջադրել է իր թեկնածությունը Ֆրանսիայի նախագահի պաշտոնում

Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը հայտարարել է իր թեկնածությունը երկրի նախագահի պաշտոնում առաջադրելու համար։

Ելույթը, որտեղ Մակրոնը հայտարարել է իր որոշման մասին, հեռարձակել է BFMTV հեռուստաալիքը։

Մակրոնի թեկնածության մասին լուրը նորություն չի դարձել։ Նախագահի թեկնածու առաջադրվելու ցանկության մասին նա հայտնել էր անցած օգոստոսին, սակայն այդ տեղեկությունը պաշտոնապես դեռ չէր հաստատվել։

Մակրոնը Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2014թ. օգոստոսի 26-ից, պաշտոնից հեռացել 2016թ. օգոստոսի 30-ին։

Ֆրանսիայի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2017թ. գարնանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930