Բաժիններ՝

Ռուսաստանը կարող է արգելել դատվածություն ունեցող օտարերկրացիների մուտքը

Ռուսաստանի Պետդումայի Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) խմբակցության պատգամավորները՝ կուսակցության առաջնորդ Լեոնիդ Սլուցկու գլխավորությամբ, առաջարկում են Ռուսաստան մուտքի ցմահ արգելք սահմանել դատվածություն ունեցող օտարերկրյա քաղաքացիների համար։

Համապատասխան օրինագիծը ներկայացվում է խորհրդարանի պալատի քննարկմանը։ Փաստաթուղթը РИА Новости-ի տրամադրության տակ է։

«Օրինագծով առաջարկվում է ցմահ արգելել այն օտարերկրյա քաղաքացիների և քացաքացիություն չունեցող անձանց մուտքը, որոնք ունեն ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների համար ինչպես չհանված կամ չմարված, այնպես էլ հանված և մարված դատվածություն»,- ասված է բացատրագրում։

Փաստաթղթում նշվում է, որ ներկայումս դատապարտված օտարերկրացիների նկատմամբ ՌԴ տարածք մուտքը թույլ չտալու միջոցներ են ձեռնարկված միայն որոշակի ժամանակահատվածով։

«Այս միջոցներն առաջարկվում են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին զգալի վնաս հասցնելը և նրանց հիմնարար իրավունքների խախտումը կանխելու, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց շրջանում հանցավորության մակարդակի նվազեցմանն ուղղված կանխարգելիչ քայլերի շրջանակում»,- պարզաբանվում է փաստաթղթում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս