Բաժիններ՝

ԱՄՆ Կոնգրեսն օրինագիծ է ընդունել Սիրիայի դեմ նոր պատժամիջոցների մասին

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը նոյեմբերի 15-ին միաձայն օրինագիծ է ընդունել, որը նախատեսում է Սիրիայի դեմ պատժամիջոցների սահմանում, ինչպես նաև պատժամիջոցներ են սահմանվելու նրանց դեմ, որոնք նրան աջակցություն են ցուցաբերում, ներառյալ՝ Ռուսաստանի ու Իրանի, հայտնում է TASS-ը։

Այնուհետ այն քննարկման կդրվի Սենատում։
Ինչպես նիստում բացատրել է Ներկայացուցիչների պալատի արտասահմանյան գործերով կոմիտեի ղեկավար, հանրապետական Էդ Ռոյսը, պատժամիջոցները ուղղված կլինեն տնտեսության ամբողջական ոլորտների դեմ, որոնք անհրաժեշտ են Սիրիայի իշխանություններին ռազմական գործողություններ մղելու համար։

Օրինագիծը ենթադրում է պատժամիջոցների սահմանում նրանց դեմ, որոնք շարունակում են գործեր վարել Ասադի ռեժիմի հետ։

«Մենք կհետապնդենք մատակարարումները, ինչը սնում է ռազմական մեքենան՝ գումարներ, ինքնաթիռներ, պահեստամասեր, նավթ։ Խոսքը մատակարարման ամբողջական շղթայի մասին է։ Այո՛, մենք կգործենք Ասադի գործընկերների դեմ, որոնք օգնում են նրան իրականացնել բռնություն»,- բացատրել է նախաձեռնության համահեղինակ, դեմոկրատ կոնգրեսական Էլիոթ Էնգելը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս