Գերմանիայում գործող «Կրոնական գործերի թուրք-իսլամական միությունը», որի ենթակայության տակ են գտնվում երկրում գործող շուրջ 900 մզկիթ, պահանջել է գերմանական իշխանություններից բացահայտել թուրքական մզկիթների վրա իրականացված հարձակումները:
Ֆրանսիայի «Ազգային ճակատ» ծայրահեղ աջ կուսակցության հիմնադիր Ժան Մարի լե Պենը մարտի 12-ին քննադատել է կուսակցության անվանումը փոխելու իր դստեր՝ Մարին լե Պենի առաջարկը։
Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կան Գյոն Հվան մարտի 15-17-ին այցով կգտնվի ԱՄՆ-ում, որտեղ բանակցություններ կվարելի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ:
Եվրամիությունն ուկրաինական ճգնաժամի հետ կապված 150 ֆիզիկական անձանց եւ 38 ընկերությունների նկատմամբ պատժամիջոցները երկարաձգել է վեց ամսով՝ մինչեւ սեպտեմբերի 15-ը:
Նեպալի մայրաքաղաք Կատմանդուի Տրիբհուվան միջազգային օդանավակայանի շրջանում կործանվել է US-Bangla Airlines ավիաընկերության Bombardier Dash Q-400 միջին մայրուղային տուրբոպտուտակային ինքնաթիռը:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած կառավարական պատվիրակությունը ժամանել է Բաքու:
Ստոկհոլմի խաղաղության հիմնախնդիրների հետազոտման միջազգային ինստիտուտը (ՍԻՊՐԻ) մարտի 12-ին նոր զեկույց է հրապարակել սպառազինությունների համաշխարհային առեւտրի վերաբերյալ:
ԱՄՆ-ի Քենտուկիի նահանգի մայրաքաղաք Ֆրանկֆորտում կառավարվող պայթյունի միջոցով քանդել են քաղաքի ամենաբարձր շենքը՝ Capital Plaza 28-հարկանի աշտարակը:
90 տարեկան հասակում հարսանիքից երկու օր անց Մեծ Բրիտանիայում մահացել է լեգենդար կատակերգու դերասան Քեն Դոդը:
Ռուանդայի եկեղեցիներից մեկում առնվազն 16 մարդ է մահացել կայծակի հարվածի հետեւանքով, վիրավորվել են տասնյակ բնակիչներ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը կկայանա Փհենյանում:
ԱՄՆ-ը Իրանի միջուկային ծրագրին վերաբերող Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրագործումից դուրս կգա, եթե Գերմանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան չհամաձայնեն էական շտկումներ կատարել դրանում:
Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ առջև ստանձնած հանձնառությունները՝ երկրում իրականացվող զորավարժությունների մասին չտեղեկացնելով անդամ երկրներին:
Հայաստանի 6 մարզի 14 համայնքում մարտի 11-ին կայացել են համայնքի ղեկավարի ընտրություններ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն ամփոփել է ընտրությունների նախնական արդյունքները:
Արարատի մարզի ինը համայնքներում՝ Եղեգնավանում, Դարբնիկում, Զորակում, Խաչփարում, Հայանիստում, Նիզամիում, Նորամարգում, Սայաթ-Նովայում եւ Սիսում, մարտի 11-ին անցկացվեցին համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ, Սիփանիկ համայնքում՝ միայն ավագանու ընտրություններ:
Միջազգային հանրությունն արդեն ժամանակն է, որ ողջունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը/Արցախը ազգերի ընտանիքում:
Նյու Յորքում ուղղաթիռի կործանման զոհ է դարձել հինգ մարդ:
Իրանում թուրքական մասնավոր ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է օդանավի ինքնագիրչը:
Սպիտակ տունը մարտի 11-ի երեկոյան ներկայացրել է համալիր միջոցառումներ, որոնք նպատակամղված են դպրոցներում անվտանգության ապահովմանը, մասնավորապես, առաջարկվում է ուսուցիչներին սովորեցնել օգտվելու հրազենից:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը ձգտում է հաշտության համաձայնագիր կնքել ու դիվանագիտական հարաբերություններ հաստատել ԱՄՆ-ի հետ:
Առնվազն երկու մարդ է զոհվել տուրիստական ուղղաթիռի աղետի հետեւանքով, որը մարտի 11-ին ընկել է Նյու Յորքի Իսթ Ռիվեր նեղուցը:
Շվեդիայի ԱԳ նախարար Մարգոտ Վալստրյոմի հրավերով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 12-13-ը պաշտոնական այցով կմեկնի Ստոկհոլմ։
Լոնդոնի Քինգս Քրոս երկաթուղային կայարանի, ինչպես նաեւ Մանչեսթրի Փիկադիլի կայարանի աշխատանքը մարտի 11-ին ժամանակավորապես ընդհատվել է ի պաշտպանություն Աֆրինի քրդերի անցկացված ցույցերի պատճառով:
Որոնողական ջոկատները հասել են Իրանում թուրքական մասնավոր ինքնաթիռի կործանման վայր:
Սիրիական բանակի մարտիկները մարտի 11-ին Արեւելյան Գութայում ազատագրել են Մդեյրա բնակավայրը եւ մոտեցել Հարասթա արվարձանին (Դամասկոսից 8 կիլոմետր):
Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի իշխանությունների կողմից Արչիլ Տատունաշվիլիի հետ մեկտեղ ձերբակալված երկու անձինք գտնվում են Վրաստանում:
Մեքսիկայի «Հասարակական անվտանգության եւ քրեական արդարադատության քաղաքացիական խորհուրդ» ոչ կառավարական կազմակերպության փորձագետները կազմել են 2017 թվականին աշխարհի ամենավտանգավոր քաղաքների վարկանիշը։
Ռուսաստանցիների մեծամասնությունը (63 տոկոսը) նստած է սոցցանցերում, հիմնականում դրանք օգտագործում են ընկերների եւ ազգականների հետ հաղորդակցվելու համար, ամենաքիչը՝ քաղաքական թեմաների քննարկման համար:
Հնդկաստանի Ինդաուր քաղաքում հայտնված վայրի ընձառյուծը հասել է բնակելի թաղամասեր և հարձակվել մարդկանց վրա:
Հայաստանի 7 մարզերի 20 համայնքներում մարտի 11-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ժամը 20։00-ի դրությամբ, երբ փակվել են ընտրատեղամասերը, նախնական տվյալներով, մասնակցել է ընտրողների 44.91 տոկոսը կամ 10 հազար 246 ընտրող: