
ԿԺԴՀ-ի առաջնորդը ցանականում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել ԱՄՆ-ի հետ. Tona Ilbo

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը ձգտում է հաշտության համաձայնագիր կնքել ու դիվանագիտական հարաբերություններ հաստատել ԱՄՆ-ի հետ: Այդ մասին հայտնել է Tona Ilbo հարավկորեական թերթը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության ղեկավարի վարչակազմի մի աղբյուրի:
«Կիմ Չեն Ընի վերջնական նպատակը ԱՄՆ-ի հետ նորմալ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է, ինչպես նաեւ Փհենյանում ամերիկյան դեսպանություն տեղավորելը»,- ասել է հրատարակության աղբյուրը:
Նա նաեւ ճշտել է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդն այդ մտադրության մասին նշել է հարավկորեական պատվիրակության հետ վերջերս կայացած հանդիպմանը: Կիմ Չեն Ընը Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ կարող է արծարծել նաեւ Կորեական թերակղզու միջուկազերծման հարցը, հավելել է աղբյուրը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: