
Հարավային Կորեայի ԱԳ նախարարը կայցելի ԱՄՆ՝ քննարկելու ԿԺԴՀ-ի հետ երկխոսելու թեման

Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կան Գյոն Հվան մարտի 15-17-ին այցով կգտնվի ԱՄՆ-ում, որտեղ բանակցություններ կվարելի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ: Այդ մասին մարտի 12-ին հայտնել է Հարավային Կորեայի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
«Կողմերը կարծիքներ կփոխանակեն Կորեական թերակղզում արագ փոփոխվող իրադրության շուրջ, ինչպես նաեւ կքննարկեն միջկորեական երկխոսության հարցում հետագա համագործակցության եւ Վաշինգտոնի ու Փհենյանի միջեւ շփումների պլանը»,-նշել են ԱԳ նախարարությունում:
Բացի այդ, դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները, հնարավոր է, կշոշափեն երկկողմ դաշինքի ամրապնդման, ինչպես նաեւ առեւտրատնտեսական գորւծընկերության հարցեր:
Կան Գյոն Հվան նաեւ մտադիր է հանդիպում ունենալ ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների հետ` նշելու ԿԺԴՀ-ի միջուկային խնդրի խաղաղ լուծում գտնելուն ուշադրություն հատկացնելու անհրաժեշտությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: