Սպիտակ տունը դպրոցական հրաձիգների դեմ պայքարի ծրագիր է ներկայացրել
Սպիտակ տունը մարտի 11-ի երեկոյան ներկայացրել է համալիր միջոցառումներ, որոնք նպատակամղված են դպրոցներում անվտանգության ապահովմանը, մասնավորապես, առաջարկվում է ուսուցիչներին սովորեցնել օգտվելու հրազենից:
Այդ մասին գրել է The Hill-ը: Դրա համար ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը պետք է ապահովի բոլոր նահանգներում դպրոցների եւ իրավապահ մարմինների փոխգործակցությունը: Ուսուցիչների եւ դպրոցական անձնակազմի ուսուցումը տեղի կունենա կամավոր հիման վրա, նշել են վարչակազմում: Բացի դրանից, առաջարկվում է կրթության ոլորտ ներգրավել նախկին զինվորականների:
Սպիտակ տունը նաեւ օրենսդիրներին կոչ էարել ոստիկանությանն օժտել այն անձանցից զենքը կանխավ բռնագրավելու լիազորություններով, ովքեր վտանգ են ներկայացնում իրենց եւ շրջապատողների համար: Ամերիկյան դպրոցներում անվտանգության հարցերի լուծման համար ստեղծվում է հատուկ հանձնաժողով, որը կգլխավորի կրթության նախարար Բեթսի Դեւոսը, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: