Բաժիններ՝

Թուրքիան անհանգստացած է Գերմանիայում թուրքական մզկիթների վրա իրականացված հարձակումներով

Գերմանիայում գործող «Կրոնական գործերի թուրք-իսլամական միությունը», որի ենթակայության տակ են գտնվում երկրում գործող շուրջ 900 մզկիթ, պահանջել է գերմանական իշխանություններից բացահայտել թուրքական մզկիթների վրա իրականացված հարձակումները: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը:

Միությունից հայտնել են, որ վերջին երկու ամիսներին ընթացքում սա Գերմանիայում մուսուլմանների հավատատեղիների վրա իրականացված 18-րդ հարձակումն է:

Խնդրի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել նաև Թուրքիայի արտգործնախարարությունը՝ հորդորելով Գերմանիայի իշխանություններին կանխել հնարավոր նման միջադեպերի կրկնությունը:

Նախորդ շաբաթվա վերջին Գերմանիայի տարբեր քաղաքներում՝ Բեռլինում, Իտցեհոյում, Լաուֆֆենում հարձակումներ են իրականացվել թուրքական մզկիթների վրա: Հարձակվողները կոտրել էին ապակիները, նետել էին «մոլոտովի կոկտեյլներ»: Գերմանիայի իրավապահ մարմինները ձերբակալել են մի քանի անձի: Նշվում է, որ այդ գործողությունները կարող են պայմանավորված լինել սիրիական Աֆրինում թուրքական զինուժի գործողությունների դեմ բողոքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031