
ԵՄ-ն կես տարով երկարաձգեց հակառուսական պատժամիջոցները

Եվրամիությունն ուկրաինական ճգնաժամի հետ կապված 150 ֆիզիկական անձանց եւ 38 ընկերությունների նկատմամբ պատժամիջոցները երկարաձգել է վեց ամսով՝ մինչեւ սեպտեմբերի 15-ը: Այդ մասին մարտի 12-ին հայտնել է Եվրամիության խորհուրդը:
Խորհրդի պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ սահմանափակիչ միջոցները կապված են «Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ անկախության խախտման կամ դրա սպառնալիքի» հետ:
Պատժամիջոցների գործողության ժամկետը, որոնք 2014 թվականի մարտին սահմանվել են ՌԴ-ի եւ Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ, լրանում է մարտի 15-ին:
Պատժամիջոցները նկատի ունեն ակտիվների սառեցում եւ ճանապարհորդությունների հետ կապված սահմանափակումներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: