
Վախճանվել է բրիտանացի լեգենդար կատակերգու դերասան Քեն Դոդը

90 տարեկան հասակում հարսանիքից երկու օր անց Մեծ Բրիտանիայում մահացել է լեգենդար կատակերգու դերասան Քեն Դոդը: Այդ մասին հայտնել է Daily Mail հրատարակությունը՝ հղում անելով Դոդի գործակալին:
Ինչպես գրում է հրատարակությունը, Դոդը մահացել է մարտի 11-ին Լիվերպուլի իր տանը: Ողբերգական պահին կինը եղել է նրա կողքին:
Փետրվարի վերջին դերասանին դուրս էին գրել հիվանդանոցից տեւական հիվանդությունից հետո: Վեց շաբաթ նա պայքարում էր թոքերի ինֆեկցիայի դեմ:
Դոդը հայտնի է «Ալիսան հրաշքների երկրում» (1999 թվական) եւ «Դոկտոր Ովը» (1963-1989 թվականներ) կինոնկարներում խաղացած իր դերերով: 1982 թվականին նա արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: