Բաժիններ՝

Սիրիական զորքերն Արևելյան Գութան բաժանել են երկու գոտու. SANA

Սիրիական բանակի մարտիկները մարտի 11-ին Արեւելյան Գութայում ազատագրել են Մդեյրա բնակավայրը եւ մոտեցել Հարասթա արվարձանին (Դամասկոսից 8 կիլոմետր): Այս մասին հայտնել է SANA գործակալությունը: Գործակալության տեղեկատվությամբ՝ կառավարական ուժերն անցկացված գործողության ընթացքում մայրաքաղաքի մատույցներում գտնվող տարածաշրջանը բաժանել են հյուսիսային եւ հարավային գոտիների, որպեսզի բնակչության անվտանգ դուրս գալու պայմաններ ստեղծեն Ջիսրեյն – Մլեխա եւ Էլ Վադիֆին հումանիտար միջանցքերով:

Զորքերին հաջողվել է փակել ավազակային կազմավորումների մատակարարման ուղեգծերը, որոնք պաշտպանվում են Դումա արբանյակ քաղաքում (Դամասկոսից 12 կիլոմետր), ինչպես նաեւ միանալ այն կայազորին, որը շրջափակված էր Հարասթայի ծայրամասում: Ինչպես նշումէ SANA գործակալությունը, մարտի 11-ին հարյուրավոր մարդիկ Էին դուրս եկել ցույցերի, որոնք տեղի են ունեցել Արեւելյան Գութայի Սաբքա եւ Համուրիա քաղաքներում:

Դրանց մասնակիցները սիրիական բանակին կոչ են արել պաշտպանության տակ վերցնել այդ բնակավայրերը եւ այնտեղից վտարել զինված խմբավորումներին: Al-Manar հեռուստակայանի տեղեկություններով՝ զորքերն այժմ վերահսկում են Արեւելյան Գութայի տարածքի 54 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս