
Հաջակցություն քրդերի ցույցերի մասնակիցներն ընդհատել են Լոնդոնի և Մանչեսթրի կայարանների աշխատանքը

Լոնդոնի Քինգս Քրոս երկաթուղային կայարանի, ինչպես նաեւ Մանչեսթրի Փիկադիլի կայարանի աշխատանքը մարտի 11-ին ժամանակավորապես ընդհատվել է ի պաշտպանություն Աֆրինի քրդերի անցկացված ցույցերի պատճառով: Այս մասին Twitter-ում տեղեկացրել են National Rail երկաթուղային ասոցիացիան եւ Մանչեսթրի տրանսպորտային ոստիկանությունը:
Առաջինը դարձել է միջադեպը Մանչեսթրի Փիկադիլի կենտրոնական կայարանում, որտեղ մոտավորապես հարյուր ակտիվիստներ՝ «Ժղովրդական ինքնապաշտպանության ուժերի» դրոշներով եւ «Թուրքիային ստիպե՛ք դադարեցնել օգնությունն ԻՊ-ի ահաբեկիչներին» կարգախոսով ցուցապաստառներով ներխուժել են կառամատույցներ եւ երկաթուղային ուղիներ:
Կարգի պահապաններին հաջողվել է ցուցարարներին գնացքների երթեւեկության գոտուց դուրս բերել ակցիայի սկսվելուց սոսկ մեկուկես ժամ հետո, ինչի հետեւանքով խախտվել է մարդատար շարժակազմերի երթեւեկության գրաֆիկը: Այնուհետեւ Անկարայի գործողությունների դեմ եւս մեկ ակցիա է տեղի ունեցել Լոնդոնի Քինգս Քրոս կայարանի մուտքի մոտ:
Ու թեեւ մայրաքաղաքում, ի տարբերություն Մանչեսթրի, ոստիկանությանը հաջողվել է կանխել ցուցարարների մուտքը կառամատույցներ, կայարանի աշխատանքը նույնպես ստիպված ոչ երկար ժամանակով դադարեցրել են, հաղորդել է ՏԱՍՍ-ը: