Բաժիններ՝

Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով ժամանեց Բաքու

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած կառավարական պատվիրակությունը ժամանել է Բաքու: Օդանավակայանում պատվիրակությանը դիմավորել է Ադրբեջանի փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը: Այդ մասին ասված է վարչապետի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Վրաստանի կառավարության ղեկավարը դեմառդեմ հանդիպում կանցկացնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Ավելի ուշ նա հանդիպում կունենա Ադրբեջանի իր պաշտոնակից Արթուր Ռասիզադեի հետ եւ ընդլայնված հանդիպում կանցկացնի երկու երկրների կառավարությունների անդամների մասնակցությամբ:

Վրաստանի վարչապետին ուղեկցում են հանրապետության էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլին, արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն, ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն եւ Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031