Բաժիններ՝

Գտնվել է Իրանում կործանված թուրքական ինքնաթիռի սև արկղը. IRNA

Իրանում թուրքական մասնավոր ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է օդանավի ինքնագիրչը: Այդ մասին մարտի 12-ին հայտնել է IRNA գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին: Գործակալության տեղեկությունների համաձայն՝ սեւ արկղը կտրամադրվի մասնագետներին՝ վերծանման համար: Առաջիկա ժամերին Իրան կժամանի հատուկ չվերթը՝ Թուրքիայի իշխանությունների ներկայացուցիչներով ու ավիաաղետի զոհերի հարազատներով:

Basaran թուրքական ներդրումային հոլդինգին պատկանող մասնավոր ինքնաթիռը Շարժայից մեկնել էր Ստամբուլ եւ ռադարների էկրաններից անհետացել տեղական ժամանակով ժամը 18:50-ին: Այն ընկել է Շախրե Քորդ քաղաքից ոչ հեռու՝ երկրի հարավ-արեւմուտքի լեռնային տեղանքում, ինքնաթիռը լեռան մեջ է մխրճվել Չեխարմեխալ եւ Բախտարիա նահանգի Կիար քաղաքի մերձակայքում եւ բռնկել: Օդանավի անկման վայրում հայտնաբերվել են 11 մարդու՝ ութ ուղեւորների եւ անձնակազմի երեք անդամների այրված մնացորդները: Նրանց նույնականացման համար կպահանջվի ԴՆԹ-ի անալիզ:

Օդանավում էր գտնվում ընկերության տնօրենների խորհրդի նախագահի 28-ամյա դուստրը՝ Մինա Բաշարանը: Նա յոթ ընկերուհիների հետ միասին վերադառնում էր Էմիրություններում անցկացված հանգստից հետո: Մարտի 28-ին պետք է կայանար ֆինանսական խոշոր կայսրության ժառանգորդուհու հարսանիքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս