Երկու գնացք է բախվել ԱՄՆ-ի Քենտուկիի նահանգի Ջորջթաուն քաղաքի շրջանում, ինչի հետեւանքով վիրավորվել է չորս մարդ:
«Ցավոք սրտի, Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով խոսել որևէ զարգացման մասին բանակցային գործընթացում՝ հնարավոր չէ: Եվ այսօր խոսել որևէ առաջընթացի մասին՝ անհնարին է»:
Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ամենայն հավանականությամբ, ՌԴ նախագահի ընտրությունների վերջնական արդյունքները կամփոփի մինչեւ շաբաթվա վերջին:
««Ելքը» ստեղծվել էր՝ որպես արհեստական միավոր այն մարդկանց կողմից, ովքեր մի շաբաթ առաջ իրար ուղղակի հայհոյում էին: Հասկանալի է, որ ձեր ստեղծողը ցանկանում է այսօր ձեզ պառակտել ու պառակտում է: Այդքան ցավով մի վերաբերվեք այդ պառակտմանը»,- այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց Երևանի ավագանում «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
«Առաջին անգամ մեր հանձնաժողովները համատեղ աշխատեցին ընդհանուր օրակարգի շուրջ»,- այսօր ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Լեհաստանի Հանրապետության Սենատի Արտաքին հարաբերությունների ու Եվրոպական միության հետ կապերի կոմիտեի համատեղ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը` ամփոփելով արդյունքները:
Մարտի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին` Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Աննա Նետրեբկոն, Կոստաս Սմորիգինասը, Անջելա Գեորգիուն եւ օպերային այլ աստղեր մարտի 18-ի երեկոյան Լոնդոնում հարգել են իրենց գործընկերոջ եւ բարեկամի՝ Դմիտրի Խվորոստովսկու հիշատակը:
Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում անհայտ անձինք «մոլոտովյան կոկտեյլներով» հարձակում են գործել Թուրքիայի դեսպանատան վրա:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևան քաղաքի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունն առաջարկում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Վազգեն Սարգսյանի անվան փողոցի հարակից այգում (երևանցիներին հայտնի որպես «Էրեբունի-Երևան 2750» շատրվաններ) տեղադրել ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի հուշարձանը: Հարցն ընդգրկված էր Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում:
13-րդ գումարման Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի առաջին նստաշրջանի պատգամավորները մարտի 19-ին հաստատել են ՉԺՀ-ի Պետխորհրդի նոր կազմը:
Հայաստանի Ազգային ժողովի խորհուրդը կքննարկի Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողության կարգը: Հարցն ընդգրկված է ՀՀ ԱԺ խորհրդի նիստի օրակարգում:
Ինչպես հայտնի է, Երևան քաղաքի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունն առաջարկում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Վազգեն Սարգսյանի անվան փողոցի հարակից այգում (երևանցիներին հայտնի՝ որպես «Էրեբունի-Երևան 2750» շատրվաններ) տեղադրել ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի հուշարձանը: Հարցն ընդգրկված է Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում:
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» («EuFoA») միջազգային հասարակական կազմակարպության տնօրեն Դիոգո Պինտոն հրաժարական է տվել: Այս մասին տեղեկացրին կազմակերպության լրատվական ծառայությունից:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն «Ազատություն ռադիոկայանի» հետ զրույցում ասել է, որ «Հանուն Հայաստան պետության» ճակատի նախորդ հանրահավաքի ընթացքում հնչել են մտքեր, ձևակերպումներ, որոնց կապակցությամբ «Ելքը» մտահոգություններ ունի։
Մոսկվայի դատարանը անձնական կյանքի անձեռնմխելիության խախտման մասին քրեական գործի շրջանակներում բնակարան է կալանադրել Մոսկվայում եւ դրամական հաշիվներ՝ 1 մլն ռուբլու չափով, որոնք պատկանում են ռեժիսոր եւ դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայային:
«Զառան ինձ ցավեցրեց»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը՝ խոսելով «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ելույթի մասին:
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգում Cirque du Soleil կրկեսի ակրոբատը ելույթի ժամանակ ընկել է բարձրությունից եւ մահացու ջարդվածք ստացել:
Այսօրվա Երևանի ավագանու նիստում ընդգրված է Մարտի 1-ի զոհերի հիաշատակը հավերժացնող հուշարձանը տեղադրելու մասին հարցը: «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը նիստի մեկնարկին առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակը:
Միացյալ Նահանգների հետախուզական գերատեսչությունները ոչ պաշտոնական կապ են հաստատել Հյուսիսային Կորեայի հետ, որով հնարավոր է տեղեկատվության փոխանցում:
«Հանուն Հայաստան պետության» ճակատի նախորդ հանրահավաքի ընթացքում հնչել են մտքեր, ձևակերպումներ, որոնց կապակցությամբ «Ելք»-ը մտահոգություններ ունի։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասել է խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
Ռուսաստանի նախագահի ընտրություններին մասնակցությունը, արձանագրությունների 99,83 տոկոսի արդյունքների ամփոփումից հետո, կազմել է 67,47 տոկոս:
Ուղղաթիռը, որում գտնվում էին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը եւ փեսան, շտապ Վաշինգտոնի օդանավակայան է վերադարձել այն բանից հետո, երբ թռիչքի ժամանակ խափանվել է շարժիչներից մեկը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Գլխավոր հետախուզական վարչության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի թունավորման մասին իմացել է զանգվածային լրատվամիջոցներից՝ նշելով, որ ՌԴ-ն նման թունավոր միջոցներ չունի:
Անհայտ անձինք մարտի 19-ի առավոտյան հրկիզիչ խառնուրդով շշեր են նետել Դանիայում Թուրքիայի դեսպանատան վրա:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Վեցերորդ օպերատիվ նավատորմի Oak Hill դեսանտային նավը ժամանել է Բաթումի նավահանգիստ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 19-ին կներկայացնի երկիրը համակած օպիոիդային ճգնաժամի դեմ պայքարի պլանը:
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ առայժմ որեւիցե սահմանադրական բարեփոխում չի պլանավորում: Այդ մասին հայտնել է «Ինտերֆաքս»-ը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 18-ին այցելել է Վաշինգտոնի Սուրբ Մարիամ եւ Սուրբ Խաչ հայկական եկեղեցիներ, ներկա գտնվել այնտեղ մատուցված սուրբ պատարագներին, հանդիպում ունեցել ծխական խորհրդի եւ տեղի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ:
Նիդերլանդների 300-ից ավելի համայնքներում մարտի 21-ին անցկացվելու են տեղական ընտրություններ, որոնց մասնակցելու է 12 հայ թեկնածու: Ա
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին` ՌԴ նախագահի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և մաղթել նրան քաջառողջություն, նորանոր մեծ հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ բարգավաճում և բարեկեցություն: