Բաժիններ՝

Լոնդոնում կայացել է հատուկ համերգ՝ նվիրված Խվորոստովսկու հիշատակին

Աննա Նետրեբկոն, Կոստաս Սմորիգինասը, Անջելա Գեորգիուն եւ օպերային այլ աստղեր մարտի 18-ի երեկոյան Լոնդոնում հարգել են իրենց գործընկերոջ եւ բարեկամի՝ Դմիտրի Խվորոստովսկու հիշատակը: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:

Օպերայի եւ բալետի թագավորական թատրոնում կայացած համերգին հրավիրված էին անցյալ տարվա նոյեմբերին մահացած երգչի ընտանիքի անդամները, ընկերները, բեմի գործընկերները, եւ միայն քիչ թվով տոմսեր էին դրված բաց վաճառքի: «Շատ դժվար է կանգնել այստեղ եւ ինչ-որ բառեր ասել:

Մենք մինչ այժմ շոկի մեջ ենք այն բանից, որ Դիման հեռացավ… Բայց դուք գիտեք, որ նրա ձայնը մնում է այս պատերի ներսում, այնպես որ Դիման այստեղ է եւ այստեղ կմնա ընդմիշտ»,-ասել է Քովենթ-Գարդենի երաժշտական տնօրեն Անտոնիու Պապանոն: Համերգի ծրագրում տեղ են գտել Լենսկու եւ Օլգայի մեներգերը «Եվգենի Օնեգին» օպերայից, մեներգեր՝ «Ռիգոլետո»-ից, «Մակբեթ»-ից, «Պիկովայի դամա»-ից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս